Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ թշնամին 10 քառակուսի կմ օկուպացրել է մեր երկրից. Նիկոլ Փաշինյան


Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ թշնամին 10 քառակուսի կմ օկուպացրել է մեր երկրից. Նիկոլ Փաշինյան

  • 14-09-2022 18:38:47   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի տարածք թշնամին ներխուժել է, դա փաստ է, եւ մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եւս 10 քառակուսի կմ  օկուպացրել են մեր երկրից: Բա ագրեսիա է տեղի ունեցել, եւ մենք ասում ենք, որ այդ ագրեսիան չենք ընդունելու, պետք է դուրս գան մեր երկրից: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են ճիշտ տարածվող տեղեկությունները, որ թշնամին կիլոմետրերով ներխուժել է Հայաստանի տարածք:
 
Դիտարկմանը, որ խոսվում է 100 դիի մասին, որ թշնամին պատրաստ է վերադարձնել մեզ, Փաշինյանն արձագանքեց, որ ինքը քիչ առաջ հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը՝ 105։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play