Չեխիան հետաձգեց ՀՀՊ-ի վերաբերյալ պայմանագրի վավերացումը<br />


Չեխիան հետաձգեց ՀՀՊ-ի վերաբերյալ պայմանագրի վավերացումը

  • 18-03-2009 16:22:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի կառավարությունը հետաձգել է չեխական տարածքում ՀՀՊ ամերիկյան համակարգի ռադար տեղակայելու մասին ԱՄՆ-ի հետ պայմանագրի վավերացման քվեարկությունը խորհրդարանում` երկյուղելով, որ ընդդիմության ներկայացուցիչները կարգելափակեն այդ գործընթացը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք վավերացման գործընթացից»,- հայտարարել է Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: «Մենք այդ հարցին կվերադառնանք ԱՄՆ-ի վարչակազմի հետ բանակցություններից հետո»,- ավելացրել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play