Ես երեկ սխալվել, հիմարություն եմ ասել․ ռուսական «Առաջին ալիք»-ը ներողություն է խնդրել Հայաստանից


Ես երեկ սխալվել, հիմարություն եմ ասել․ ռուսական «Առաջին ալիք»-ը ներողություն է խնդրել Հայաստանից

  • 20-09-2022 20:01:12   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armtimes.com Ռուսական «Առաջին ալիք»-ը ներողություն է խնդրել հայկական կողմից ու հայերից՝ հաղորդումներից մեկի շրջանակներում սխալ ձևակերպումներ անելու համար։
 
Հաղորդավարն իր խոսքում ասել է հետևյալը․
 
«Մենք երեկ քննարկում ենք ունեցել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ, և այդ առիթով ես այսօր ասելիք ունեմ։
 
Ես երեկ սխալվել, հիմարություն եմ ասել ու չեմ ուղղել։ Մեր փորձագետներն, իհարկե, հետո ինձ ուղղեցին, բայց դա բավարար չէ։
 
Մեր հաղորդումը մշտապես պատասխանատու է իր խոսքերի համար։ Այս անգամ էլ կլինի այդպես։
Ես երեկ սխալվել եմ։ Հարցը վերաբերել է սահմանային բնակավայրերին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի չճանաչված բնակավայրերին։
 
Մենք երեկ հստակ խոսել ենք Հայաստանի Հանրապետության տարածքի մասին։ Իմ հիմար սխալի համար ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել՝ շնորհակալություն»։
 
Նշենք, որ հաղորդավարը շնորհակալությունն ասել է հայերենով։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը