ԵՄ-ն երկարացրել է Բելոռուսիայի առաջնորդների դեմ<br /> պատժամիջոցների մորատորիումը<br />


ԵՄ-ն երկարացրել է Բելոռուսիայի առաջնորդների դեմ
պատժամիջոցների մորատորիումը

  • 17-03-2009 16:48:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Բելոռուսիայի ղեկավարության նկատմամբ տարածաշրջանային այդ կազմակերպության կողմից պատժամիջոցներ չկիրառելու որոշումը: Պատժամիջոցների կիրառման մորատորիումը երկարացվել է եւս ինն ամսով: ԵՄ ԱԳՆ ղեկավարները 2008 թ. հոկտեմբերին որոշել էին կասեցնել բելոռուս պաշտոնատար անձանց վիզաների տրամադրման արգելքի գործողությունը, որ սահմանվել էր 2006 թ. ի պատասխան ընդդիմության նկատմամբ Բելոռուսիայի գործողությունների: Պատժամիջոցները տարածվում էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 41 բելոռուս պաշտոնյաների վրա: Եվրոպացի նախարարները այն ժամանակ պայմանավորվել էին կես տարի անց նորից քննության առնել իրավիճակը եւ, Բելոռուսիայում մարդու իրավունքների վիճակից կախված, վերականգնել պատժամիջոցները կամ չկիրառել դրանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play