Այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա. որ ոլորտներն է համակարգելու Ավինյանը

Այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա. որ ոլորտներն է համակարգելու Ավինյանը

  • 23-09-2022 15:00:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, եւ եկել եմ աշխատելու այն ուղղություններով, որ իմ համակարգման ոլորտում են։ Մնացած բոլոր հարցերը, կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ են, եւ դրանց մասին խոսելն այս պահին կարևոր չէ:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չմեկնաբանելով Երեւանի ավագանու՝ 2023 թվականի ընտրությունների վերաբերյալ հարցերը։
 
Ավինյանը հայտնեց՝ համակարգելու է շինբարեկարգման, կանաչապատման ոլորտները, թաղապետարանների աշխատանքները, մշակույթի ոլորտը եւ ծրագրերը, որ իրականացվելու են Կառավարության հետ:
 
Երեւանի փոխքաղաքապետի համոզմամբ՝ 2018 թվականից բավական աշխատանք արվել է, եւ որոշ խնդիրներ մեղմվել են. «Ամենայն հարգանքով այն աշխատանքի նկատմամբ, որ իրականացվել է՝ լինի դա աղբահանություն, տրանսպորտի հարց եւ այլն, համակարգային լուծումներ չեն: Տրանսպորտի հարցը միայն ավտոբուսները չեն, այլ ընդհանուր մեկ համակարգ է, մետրոյի հետ միացում, մետրոյի շարունակության վերլուծություն եւ շատ ու շատ այլ հարցեր։ Առհասարակ, քաղաքն ունի նոր եւ համակարգային լուծումների կարիք»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը