Էրդողանը Պուտինի և Զելենսկու հանդիպումը համարում է իր նպատակը


Էրդողանը Պուտինի և Զելենսկու հանդիպումը համարում է իր նպատակը

  • 27-09-2022 10:18:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
.shantnews. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական Անկարայի նպատակն է համարել է մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Թուրք առաջնորդի խոսքով՝ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումը նախագահներին թույլ կտա հասնել «կայուն հրադադարի»։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներին՝ ռազմագերիների փոխանակմանը նպաստելու համար։
 
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պուտինը Էրդողանին ասել է, որ պատրաստ է վերադառնալ Կիևի հետ բանակցություններին, բայց նոր պայմաններով, որոնք ի հայտ են եկել։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարն այս մասին Էրդողանին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը