Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին. Սուրեն Սուրենյանց
27-09-2022 10:47:29 | Հայաստան | Մեկնաբանություն
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը դիտեցի:
Հայ իրականության բացառիկ ադեկվատ, պետական օրակարգը քաղաքական կոնյուկտուրայից վեր դասող եզակի պետական այր է:
Այսօր Առաջին նախագահը թերևս վերջին ջիգն էր գործադրում՝ քաղաքական էլիտային, մտավորականությանը, հասարակությանը բացատրելու, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը մեր պետությունը փրկելու միակ միջոցն է:
Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա:
Գիտեմ՝ այս գրառումից հետո, ինձ կրկին «լևոնական» են համարելու: Փույթ չէ, նույնիսկ պատվաբեր է, որովհետև «լևոնականությունն» այլևս նույնանում է բանականության, ռացիոնալության, քաղաքական ռեալիզմի հետ ու քիչ աղերս ունի կոնկրետ անձի, նրա քաղաքական հավակնությունների հետ:
Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին:»