Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից


Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից

  • 27-09-2022 13:52:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է  «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
 
Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող, բնակվող ծնողին, անկախ աշխատելու հանգամանքից:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով նախատեսված է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին, անկախ նրանց հաշվառման կամ բնակության վայրից:
 
«Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչև 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին:
 
Նման մոտեցման հիմքում ընկած է 2 փաստ: Նախ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող, գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի պետական հոգածության»,- ասաց նա:
 
Օրենքը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play