ՔՊ կուսակցության վստահված անձանց եւ այդ կուսակցությունից ավագանու թեկնածուների դիմումների հիման վրա Բերդ համայնքի ընտրական 6 տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ է կատարվում։
Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ սեպտեմբերի 27-ին վերահաշվարկվել են ընտրական 3 տեղամասերի քվեաթերթիկները, վերահաշվարկի արդյունքում 2 հատով պակասել է <<Զորավոր համայնք>> դաշինքի օգտին քվեաթերթիկների թիվը, 1-ով՝ ՔՊ-ի օգտին քվեաթերթիկների քանակը, այդ 3 քվեաթերթիկներն անվավեր են համարվել։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան, ժամը 9-ից կսկսվի մնացած 3 ընտրական տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը։