Փաշինյանը ժամանել է խորհրդարան. հանդիպում է ՔՊ-ական պատգամավորների հետ

Փաշինյանը ժամանել է խորհրդարան. հանդիպում է ՔՊ-ական պատգամավորների հետ

  • 28-09-2022 20:26:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armeniatoday.news Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է խորհրդարան:
 
Այս պահին ԱԺ-ում ընթանում է նրա և ՔՊ-ական պատգամավորների փակ հանդիպումը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փաշինյանը և ՔՊ-ականները քննարկելու են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը