Հարցի լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Փաշինյան


Հարցի լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Փաշինյան

  • 29-09-2022 12:01:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային մեր գործընկերների հետ։ Իհարկե, մեր խնդիրն է նաև՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,որ այս  հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը շարունակում է դիմել ագրեսիվ գործողությունների։
 
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: 
 
Ըստ նրա՝ միջազգային գործընկերներին առաջարկվում է, որ լուծում կարող է լինել Հայաատան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հարցը։ Կլինի դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի թե միջազգային այլ կազմակերպությունների։ 
 
«Այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքին վերադարձնելն է։ Հասկանալի է, որ այժմ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից և ամբողջ հանրությամբ լարվածությամբ սպասում են լուրերին, և այդպիսի մի լուր բոլորին շեղում է կյանքի բնականոն ցիկլից։ Այդ դառնությամբ և կսկիծով մեզինց յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա․ մեր պաշտպանվածության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը մեծ նշանակություն ունի։ Ես կոչով դիմում եմ բոլորին, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,- նշեց վարչապետը։ 
 
Փաշինյանը շեշտեց, որ ռազմավարական մոտեցում է որդեգրվել սկզբունքայնորեն պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
 
«Մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,- ասաց ՀՀ վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play