Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար. Օվերչուկ


Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար. Օվերչուկ

  • 30-09-2022 12:07:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար։
 
Այս մասին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես օրինակ նշելով, որ այդ դեպքում Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան երթևեկել դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով։ 
 
Ըստ Օվերչուկի, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ԵԱՏՄ նույն մաքսային տարածքում, սա քննարկումների հիմնական հենասյուներից մեկն է, բայց չնայած այդ հանգամանքին՝ Ռուսաստանի համար արժեքավոր են նաև Ադրբեջանի հետ ունեցած բարի-դրացիական հարաբերությունները:
 
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումը հնարավորություն կտա Երևանին ազատ տեղաշարժ ունենալ դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանի տարածքով։
 
Օվերչուկը կարծում է, որ այս փոխադարձ շարժումը, մարդկային և առևտրային կապերը կարող են ապաքինել Հարավային Կովկասի վերքերը, և Մոսկվան այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play