Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը


Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը

  • 01-10-2022 10:23:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները չեն վախենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից։
 
«ԱՄՆ-ին և դաշնակիցներին չեն կարող վախեցնել Պուտինի անխոհեմ սպառնալիքներն ու խոսքերը»,- լրագրողներին ասել է Բայդենը։
 
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել իր ընտրած ուղին և «ռազմական տեխնիկա կտրամադրի, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել»:
 
Բայդենը հիշեցրել է, որ Կոնգրեսը հավանություն է տվել Կիևին գրեթե 13 միլիարդ դոլարի լրացուցիչ միջոցների տրամադրմանը։ Միևնույն ժամանակ, Բայդենը նշել է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ մնացած աշխարհը չեն ճանաչում նոր տարածքների միացումը Ռուսաստան։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները Մոսկվայում համաձայնագրեր են ստորագրել այդ երկրների և շրջանների Ռուսաստանին միանալու վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play