Աննա Առաքելյանը նշանակվել է Գործարար Առաջնորդների Համաշխարհային Պալատի Հայաստանի Հանրապետության պատվիրակ


Աննա Առաքելյանը նշանակվել է Գործարար Առաջնորդների Համաշխարհային Պալատի Հայաստանի Հանրապետության պատվիրակ

  • 05-10-2022 10:24:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աննա Առաքելյանը նշանակվել է Գործարար Առաջնորդների Համաշխարհային Պալատի Հայաստանի Հանրապետության պատվիրակ։
 
Աննան ունի համապատասխան գիտելիք և փորձ, որոնք լիարժեք կարող են նպաստել գլոբալ մակարդակում կայուն զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը սոցիալական գործունեության բոլոր ասպեկտներում, ներառյալ` բիզնեսում: 
 
Աննան հանրային կառավարման մասնագետ է և տևական ժամանակ ղեկավար պաշտոն է զբաղեցրել պետական կառավարման ոլորտում: Նա մեծ ներդրում է ունեցել ինստիտուցիոնալ բարելավման գործում՝ հիմք դնելով զբոսաշրջության կայուն զարգացմանը օրենսդրության և ռազմավարության հիմքերի մշակման մակարդակում՝ հաշվի առնելով ներառականությունը, կայունությունը, դինամիկ աճը, ինչպես նաև հետագա բարելավման և ինստիտուցիոնալ զարգացման համար կրթության և համագործակցության անհրաժեշտությունը:
 
Բիզնեսում Աննան մեծ փորձ ունի կազմակերպություններին կայուն բիզնես մոդելների և ռազմավարությունների մշակմանն օժանդակելու հարցում, հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները:
 
Տարիների ընթացքում նա աշխատել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և այլ կազմակերպությունների հետ: Նրա՝ որպես կայուն զբոսաշրջության դասախոսի փորձը նույնպես հետապնդում է կայուն զարգացման հիմքերի ներդրման նպատակ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն