Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այսօր ազատ կարձակվի


Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այսօր ազատ կարձակվի

  • 07-10-2022 19:50:43   | Տավուշի մարզ  |  Իրավունք

 
Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանում,  Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հ․ Մանուչարյանի  դատավարության հոկտեմբերի 6-ի նիստում հարցաքննվել են քրեական գործով  վկաները եւ վերացել է  Բերդ  խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին  կալանքի տակ պահելու իրավական հիմքը։ Հ․ Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանը եւ Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն  են ներկայացրել Հ․ Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավարարել է այդ միջնորդությունը եւ որոշել  Հ․ Մանուչարյանի խափանման միջոց    կալանքը   փոխել 6 միլիոն դրամ գրավով։  2021թ․ նոյեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող Հ․ Մանուչարյանն այսօր երեկոյան  դուրս կգա<<Արմավիր>> ՔԿՀ-ից ։Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք համարելով սարքովի։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք