Պրահայում Ալիևի բերանը չէր փակվում. ճշմարտությունն ասեք, որ հասկանանք մեր անելիքները


Պրահայում Ալիևի բերանը չէր փակվում. ճշմարտությունն ասեք, որ հասկանանք մեր անելիքները

  • 07-10-2022 20:11:33   | Հայաստան  |  Քաղաքական

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ   ԱՍԵՔ...
Ինչ  որ  ասում  եք,  ուղիղ  ասեք,որ  հասկանանք մեր  անելիքները,  այսպես սար  ու  քար  գցելով  ուր  պիտի  հասնենք...  Պրահայում  Ալիևի  բերանը  չէր փակվում,  պարզ  երևում  էր,  որ  շատ գոհ է,   Էրդողանն  էլ  կարծես  միջոցառման  հրամանատար լիներ,  իսկ Փաշինյանը  զուսպ  էր  ու հավաքված, երևում  է  էլի  վրա  էին տվել,  Մակրոնի  մասին  ինչ ասեմ`   բարեմաբույր  ժպտում  է, անորոշությունը  վատ  բան  է...Հաղթանակ  տարած  Արցախն  այս ինչ օրի  հասցվեց,  Կոմանդոսը  հաստատ չէր  դիմանա  այս  լուրերին,  մենք  էլ չենք դիմանում, ճշմարտությունն  ասեք...
 
գրող-հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական