ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին. ՀՀ ԱԳՆ

  • 17-10-2022 16:00:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։
 
Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։
 
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։
 
ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։
 
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն