Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները


Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

  • 22-10-2022 10:32:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այս շաբաթ Հելսինկիում մասնակցեցի ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ 
 
Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։ 
 
Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ 
 
Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։ Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն