Հունաստանում տեղի են ունեցել երիտասարդության բախումներ<br /> ոստիկանության հետ<br />


Հունաստանում տեղի են ունեցել երիտասարդության բախումներ
ոստիկանության հետ

  • 06-03-2009 16:15:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքում եւ Սալոնիկում հինգշաբթի երեկոյան երիտասարդության նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, տեղեկացրել է հունական հեռուստատեսությունը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Աթենքում բախումներն սկսվել են անցած շաբաթ կատարված միջադեպի դեմ ձախ ակտիվիստների ցույցի ընթացքում: Այն ժամանակ անհայտ անձինք նռնակ էին նետել Աթենքի ներգաղթյալների ակումբը: Մի խումբ անարխիստներ քարեր են նետել հատուկ նշանակության ուժերի վրա, որոնք ուղեկցում էին ցուցարարներին: Նրանք էլ պատասխանել են լուսաձայնային նռնակներով ու արցունքաբեր գազով: Սալոնիկում համանման ցույցից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել անարխիստներից պաշտպանվելու համար, որոնք կարգի պահապանների վրա են նետել հրդեհող խառնուրդով շշեր:
Նոյյան տապան  -   Միջազգային