«Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ ենք ձևավորել»․ Որքան տարածք է օկուպացրել Բաքուն


«Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ ենք ձևավորել»․ Որքան տարածք է օկուպացրել Բաքուն

  • 25-10-2022 13:40:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին հարձակման հետևանքով հայկական դիրքային կորուստներին՝ նշելով, որ ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ տարի հայկական կողմն ունեցել է 40 քառակուսի կմ դիրքային կորուստ, այս տարվա սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ 10 քառակուսի կմ։
 
«Վարչապետը 10 քառակուսի կիլոմետրի մասին չի խոսել։ Նախկինում եղել է 40 քառակուսի կմ, իսկ հիմա էլ արդեն մոտ 60 քառակուսի կմ չափով ավելացել է։ Ջերմուկի դեպքերի հետևանքով այդքանով ավելացել է։ Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանում և տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները կատարված են, և մեր զորքը գտնվում է նոր դիրքերում։ Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ ենք ձևավորել։ Նահանջ չի եղել, իրենք հարձակվել ու գրավել են մեր տարածքները։ Մենք մինչև վերջ կռվել ենք այդ տարածքներում, այդքան զոհ ենք տվել»,- ասաց Մելքոնյանը։
 
Այսինքն, ըստ նրա, ՀՀ տարածքից ավելի քան 120 քառակուսի կմ տարածք 2020 թվականի մայիսից մինչև այսօր օկուպացվել է։
 
Հարցին, թե ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակման մեջ մնացած ադրբեջանցի զինվորները, Մելքոնյանը պատասխանեց․ «Նորից եմ ասում՝ ես 7 օր առաջ եղել եմ այդ հատվածներում, տեսել եմ, որ մեր առաջնագիծը փոխված է, ինժեներական աշխատանքները կատարվում են, մեր զորքը գտնվում է հենակետերում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը