Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում. Վահրամ Բալայան


Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում. Վահրամ Բալայան

  • 25-10-2022 19:39:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը արձագանքել է Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն: Բալայանի հայտարարությունը՝ ստորև.
 
«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:
 
Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:
 
Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:
 
Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:
 
Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»:
 
 
 
 
 
   
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը