Ադրբեջանական խմբավորումներից մեկը Ջերմուկից կորուստներով նահանջել է, հակառակորդին չգերեվարելը պատճառ ուներ․ ԳՇ պետ


Ադրբեջանական խմբավորումներից մեկը Ջերմուկից կորուստներով նահանջել է, հակառակորդին չգերեվարելը պատճառ ուներ․ ԳՇ պետ

  • 31-10-2022 21:25:44   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Սեպտեմբերի 16-ից ՀՀ սուվերեն տարածքում գտնված ադրբեջանական խմբավորումներից մեկը Ջերմուկից նահանջել է կորուստներով:
 
Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան, տեղեկացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
 
Հնարավոր չէր արդյո՞ք գերեվարել նրանց՝ հարցին Ասրյանը պատասխանել է․
 
«Հակաակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ, և դա ենթադրում էր մեր զինծառայողների կյանքը վտանգել, մենք այդ քայլին չենք գնացել։ Դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ»։
 
Ասրյանը նաև շատ կարճ ներկայացրել է, թե ինչ պատկեր է ունեցել առաջնագիծը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, և ինչպիսին է այսօր։
 
«Ունեցել ենք հակառակոդի մի շարք խմբեր տարբեր ուղղություններով, ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ գործողության առաջնագիծ, որտեղ գործողության արդյունքում առաջանում են հակառակորդի մխրճումներ, նաև մեր ուժերի մխրճումներ հակառակորդի հետ շփման գծից առաջ։
 
Ներկա դրությամբ ջերմուկի ուղղությամբ ունենք հստակ ձևավորված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը։ Ամեն ինչ համակարգված է և իրադարությունը համեմատաբար կայուն է»,-ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
 
Ինչ հեռավորության վրա է ի վերջո, հակառակորդը Ջերմուկից։
 
Ասրյանը ընդգծել է, հեռավորություն ասվածն այս դեպքում փոխաբերական է․
 
«Հեռավորությունը փոխաբերական իմաստ ունի, որովհետև Ջերմուկ քաղաքն ունի գծագրում, և 4․5 կմ-ը նշվում է հենց Ջերմուկի հյուսիս-արևելյան վերջնամասից։Եթե Ջերմուկի կենտրոնից եք դա հաշվում, ապա 5․5-6կմ հեռավորության վրա է հակառակորդը»։
 
Հիշեցնենք, սեպտեմբերի 16-ին Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանըհայտնել էր, որ հակառակորդը ոչ թե ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատույցներ, այլ մի խումբ է գտնվում բլրի գագաթին՝ կտրված իր ստորաբաժանումներից։
 
«Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի սննդով, ջրով, եթե հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, մի քանի օրից ստիպված դուրս են գալու այդտեղից,- ասել էր ԳՇ պետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play