Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար


Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

  • 04-11-2022 12:54:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:  
 
Մեկ այլ հրամանագրով՝ պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
 
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Արցախի նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
 
1) առողջապահության նախարար.
 
2) արդարադատության նախարար.
 
3) արտաքին գործերի նախարար.
 
4) գյուղատնտեսության նախարար.
 
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
 
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
 
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
 
8) քաղաքաշինության նախարար.
 
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
 
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» Արցախի նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ 
 
·   պետական վերահսկողական ծառայության պետի,
 
·   կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
 
·   նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
 
·   պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
 
·   պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
 
·   ջրային կոմիտեի նախագահի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն