Ինդոնեզիայում թռչնագրիպից չորս մարդ է մահացել<br />


Ինդոնեզիայում թռչնագրիպից չորս մարդ է մահացել

  • 03-03-2009 15:29:00   | Ինդոնեզիա  |  Միջազգային
ՋԱԿԱՐՏԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինդոնեզիայի իշխանությունները հաղորդել են թռչնագրիպի վիրուսից չորս մարդու մահվան մասին, հաղորդում է «Ռոյթերը»: Զոհերի թվում են երկու երեխա, որ վախճանվել են H5N1 վիրուսից: Ըստ գործակալության տեղեկատվության, մահացածները թռչնագրիպով վարակվել են անցած ամսին: Մահվան վերջին դեպքերը ներառյալ Ինդոնեզիայում 2003 թվականից թռչնագրիպի վիրուսից մահացել է 119 մարդ, վարակված է եղել ավելի քան 140 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play