«Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, կշարունակենք աջակցել մեր գործընկերներին». Փրայսը՝ Ադրբեջան - Իրան վեճի մասին


«Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, կշարունակենք աջակցել մեր գործընկերներին». Փրայսը՝ Ադրբեջան - Իրան վեճի մասին

  • 11-11-2022 12:31:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել իր գործընկերների կողքին լինելու համար՝ դիմակայելու Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
 
Երեկ ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ Իրանի աճող սուր հռետորաբանության առնչությամբ, Փրայսը պատասխանել է. - «Մենք շատ հստակ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք մեր գործընկերների կողքին լինել, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play