Փելոսին քաղաքական ասպարեզից հեռանալու ցանկություն այս պահին չունի


Փելոսին քաղաքական ասպարեզից հեռանալու ցանկություն այս պահին չունի

  • 14-11-2022 15:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ասել է, թե միջանկյալ ընտրություններից հետո դեռ չունի օրենսդիր պալատում կուսակցության լիդերի պաշտոնը պահպանելու կամ դրանից հրաժարվելու որոշում:
 
Համենայն դեպս, 82-ամյա քաղաքական գործիչը հիմա հեռանալու մասին չի մտածում: Նա 19-րդ անգամ Սան Ֆրանցիսկոյից ընտրվել է Ներկայացուցիչների տան անդամ:
 
Պատասխանելով ABC News հեռուստածրագրի լրագրողի հարցերին՝ նա ասել է, որ մտադիր չէ հեռանալ օրենսդիր պալատից:
 
Փելոսին ասել է, թե պատրաստվում է աշխատել կուսակցության դիրքերը հզորացնելու համար և ավելացրել, թե միանշանակ սատարելու է Ջո Բայդենին, եթե նա որոշի երկրորդ անգամ առաջադրվել նախագահության թեկնածու:
 
Նա նշել է նաև, թե քաղաքական ապագայի հարցը լուծելիս անհրաժեշտ կլինի խորհրդակցել ընտանիքի անդամների հետ:
 
Միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականները մեծամասնություն են ապահովել Ներկայացուցիչների տանը և իրենց շարքերից պետք է խոսնակ ընտրեն:
 
 
Արմեն Քոլոյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play