Շարքային պայմանագրային զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ. Սուրեն Պապիկյան


Շարքային պայմանագրային զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ. Սուրեն Պապիկյան

  • 15-11-2022 13:13:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Իրավաբան.net. Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 15-ին քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայություններ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասն» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այսն ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը, մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայում զբաղեցնող զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող, պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիստ լրանալու օրը»,-ասաց ՊՆ նախարարը:
 
Նա նշեց, որ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է Պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քանի 2 անգամ:
 
Ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ օրինակ՝ մարտական ծառայության շարքային պայմանագրային զինծառայողը հնարավորություն կստանա ստանալ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե զինծառայողը դրան զուգահեռ անցնում է մարտական հերթապահություն է անցնում, ավելանում է ևս 80 հազար դրամ. «Շուրջ 280 հազար դրամի մասին է խոսքը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play