Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են փուլ առ փուլ Սենատից գործադիր դաշտ տեղափոխել բանաձևի կետերը


Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են փուլ առ փուլ Սենատից գործադիր դաշտ տեղափոխել բանաձևի կետերը

  • 16-11-2022 20:35:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Ֆրանսիայի Սենատը մեղադրական բանաձև է ընդունել Ադրբեջանի հասցէին․դա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ գործողությունների։Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Ճիշդ է, որ պարտադիր բնույթ չունի բանաձեւը։Բոլոր կետերը ձևակերպվել են «առաջարկում է», «կոչ է անում» կամ «վերահաստատում է» բառակապակցություններով։ Այդուհանդերձ ներկա պահին բանաձևը ունի քաղաքական կարևոր նշանակություն։ 
 
Ցեղասպանության ճանաչումի քաղաքական պահերի ճշտումի տրամաբանությունը այս դեպքում ևս առկա է։ Ընդհանուր առումով, եթէ տվայլ պետության խորհրդարանը Անկարայի հետ լարվածության պահին ցեղասպանության ճանաչումի քայլին էր դիմում, ապա նման բանաձևերի առարկայացման հավանականությունը թվում է, որ պիտի գնա զուգընթաց Մոսկվայի հետ հարաբերությունների ելևեջների հետ։ Եթէ Իհարկե ընդունում ենք, որ շարժիշ գործոնը ռուսական տիրույթներ թափանցելն ու հակաշիռ ներկայություն լինելն է։ 
 
Անժխտելի է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների դերը նման նախագծեր պատրաստելու, տարածելու եւ յուրաքանչյուր խորհրդարանականի հետ ցեղային զտումի անմիջական վտանգի առկայությունն  արծարծելու առումով։ Այդ թղթածրարները միշտ պատրաստ պիտի լինեն քաղաքական պահի հասունացման համար։ 
 
Գործադիրը ի՛նք կճշտի, թէ երբ պիտի ընդառաջէ իր Սենատի կոչին կամ առաջարկին։ Իսկ այդ պահը մեծապես կախյալ է աշխարհաքաղաքական տարողությամբ ընթացող իրադարձություններից, որոնք կարող են միտումների սլաքների ուղղությունը կտրուկ փոխել հակառակ ուղղությամբ  հարավային Կովկասում։ Այդ դեպքում,  կաշխատեն պատժամիջոցները, կկրճատվեն կամ կկասեցվեն օժանդակությունները, Արցախում կբացվեն հումանիտար գրասենյակներ և դեպի սահմանագիծ կգործուղվեն բազմապիսի առաքելություններ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն