Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր


Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր

  • 17-11-2022 11:09:38   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին», - երեկ հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
 
«Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է: Թեև Մինսկի խմբի համանախագահների [փոխգործակցության] գործընթացն այլևս չի գործում: Եվ մենք ուղղակիորեն մասնակցում ենք կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացում», - ասել է Ռիքերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
 
«Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը մնում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ը գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շատ սերտ կապ եմ պահպանում իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, Եվրամիության հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի հետ, հենց ԵԱՀԿ-ի հետ», - նշել է Ռիքերը։
 
«Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», - հավելել է ամերիկացի դիվանագետը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play