«Դե ասեք, պարոն փոխնախարար»


«Դե ասեք, պարոն փոխնախարար»

  • 17-11-2022 14:43:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ճեպազրույցում ուշագրավ «երկխոսություն» է տեղի ունեցել նրա եւ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող լրատվամիջոցներից մեկի լրագրողի միջեւ։ Ավելի շուտ, ուշագրավը լրագրողի հրահանգ-հարցն է․
 
«Ասեք, որ Վաշինգտոնյան բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ ԼՂ կարգավիճակի մասին խոսք չի եղել։ Սոչիում տեղի ունեցած բանակցություններից հետո  թե ՌԴ նախագահը, թե ՌԴ դեսպանը նշել են, որ կարգավիճակի հարցը թողնում են հետագա սերունդներին։ Ի՞նչ ենթադրել՝ կարգավիճակի հարցը ամերիկյան կողմի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո դո՞ւրս է մնացել»։
 
Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։ Նշենք միայն, որ սա «Սոչիում Պուտինն ուզում էր կարգավիճակի հարցը մտցներ հայտարարության տեքստի մեջ, բայց չստացվեց» նարատիվի յուրօրինակ մուտացիան է իշխանություն-«ընդդիմություն» կոնսենսուսի շրջանակում։
 
Փոխնախարարն ասել է․ «Դրանք տարբեր բանակցային ուղղություններ են։ Վաշինգտոնում կայացած հանդիպումն առաջին հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվում էին այն սկզբունքները, որոնց հիման վրա մենք մեկ օր պետք է ունենանք խաղաղության պայմանագիր»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը