Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել. ԶԼՄ


Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել. ԶԼՄ

  • 18-11-2022 12:43:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արևմուտքը պատժամիջոցային քաղաքականության շրջանակում շարունակում է լայնածավալ սահմանափակող միջոցներ կիրառել։
 
Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել։ Տեղեկությունը հայտնում է «Politico»-ն։
 
Լրատվամիջոցի տվյալներով՝ 50 միլիարդը սառեցվել է Բելգիայում, 5,5 միլիարդը` Լյուքսեմբուրգում։
 
Նշվում է, որ ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում։
 
Սակայն ԵՄ-ին հայտնի չէ, թե սառեցված ակտիվների ցուցանիշում որքան է կազմում ՌԴ ազգային պահուստների մասնաբաժինը:
 
Փաստաթղթում դրանք գնահատվում են մոտ 33,8 մլրդ եվրո։
 
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է, և այդ երևույթը նոր բան չէ։ ՌԴ-ում նշում են, որ ԵՄ-ն կենտրոնացել է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև Ռուսաստանի պետական ակտիվներին վրա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play