Երեկ Գյումրիում ինքնահրկիզված տղամարդուն տեղափոխել են Երևան․ մանրամասներ նրա առողջական վիճակից


Երեկ Գյումրիում ինքնահրկիզված տղամարդուն տեղափոխել են Երևան․ մանրամասներ նրա առողջական վիճակից

  • 23-11-2022 19:25:08   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ Գյումրիում ինքնահրկիզված տղամարդը տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասաց Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
 
«Տեղափոխվել է գիշերը, նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր։ Ունի 40 տոկոս այրվածքներ։ Դրանք մարմնի տարբեր հատվածներում են, և շնչուղիների տարբեր աստիճանի այրվածքներ են առկա»,- ասաց Խաչատրյանը։
 
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մեզ փոխանցեցին, որ հիշյալ տղամարդը Գյումրու բնակիչ, 1987 թվականին ծնված Ա. Արշալուսյանն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախկին ՔՕ 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը)։
 
Հիշեցնենք՝ երեկ կեսօրին, Գյումրու դրամատիկական թատրոնի մոտ մի տղամարդ բարձրացել էր հսկա եղևնիներից մեկի վրա, սպառնացել՝ ինքնասպանություն գործել՝ բողոքելով ներկա ու նախկին իշխանություններից։ Այդ ժամանակ վերջինս պարբերաբար մեջբերումներ էր արել Աստվածաշնչից և պահանջել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նրա փոխարեն թեմի քահանան էր եկել բանակցելու քաղաքացու հետ, ինչն արդյունք չէր տվել։ Այնուհետև տղամարդը իջել էր ծառից և ինքնահրկիզվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play