Պապիկյանն ու Շոյգուն մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ


Պապիկյանն ու Շոյգուն մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ

  • 24-11-2022 11:18:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
 
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։
 
«Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play