Վիետնամում տեղի է ունեցել Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն


Վիետնամում տեղի է ունեցել Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

  • 24-11-2022 11:54:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Նոյեմբերի 21-ին Հանոյի Մելիա հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Այս մասին հայտնում է Վիետնամում ՀՀ դեսպանությունը:
 
Պաշտոնական ընդունելությանը վիետնամական կողմից հատուկ հյուրն էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, մամլո քարտուղար և մամուլի վարչության պետ տիկին Լե Թհի Թհու Հանգը:
 
Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգներից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Լե Թհի Թհու Հանգը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play