Շահան Գանտահարյանի հոդվածը՝ Դամասկոս-Անկարա հարաբերությունների մասին


Շահան Գանտահարյանի հոդվածը՝ Դամասկոս-Անկարա հարաբերությունների մասին

  • 29-11-2022 20:29:36   | Սիրիա  |  Վերլուծություն

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը գրել է Դամասկոս-Անկարա հարաբերությունների մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
 
«Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե շուտով կարող է կայանալ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների հանդիպումը:
 
Նախ պետք է արձանագրել, որ Սիրիական պատերազմի սկզբից խզվել են Դամասկոս- Անկարա հարաբերությունները։ Ավելին՝ դրանք հասել էին թշնամական մակարդակի։ Ըստ էության Թուրքիան ներխուժել էր սիրական տարածքներ, դրան զուգահեռ ֆինանսավորել, աջակցել ահաբեկչական խմբավորումներին եւ Սիրիայի հակակառավարական ուժերին։ Լարվածության մեղմացման միտումները պետք է ընկալել Մոսկվա-Անկարա ռազմավարական մերձեցման պարունակում։Այդ միտումները զուգահեռ գնում են այդ երկու երկրների հարաբերությունների ելևեջների հետ։ Չմոռանանք, որ արդեն խոսվում էր ամիսներ առաջ սկսած Դամասկոս-Անկարա հետախուզական մակարդակով միջգերատեսչական երկխոսությունների եւ քննարկումների մասին։Պարզ է, որ ռուսական միջնորդական գործոնը առկա է այստեղ։
 
Սուր խնդիրը կվերաբերի քրդական զինյալ խմբավորումներին։ Անկարան առաջադրել է «ահաբեկիչների մաքրազատման» լայնածավալ գործողությունների ձեռնարկել։ Ինչը զսպվում է ոչ միայն Վաշինգտոնի, այլ նաև Մոսկվայի կողմից։ Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները համարվում են մեծ հաշվով ռուսական տիրույթներ եւ Մոսկվայի շահերից չի բխում թուրքական ընդլայնված անվտանգության գոտիների ձևաւորումը։Պարզ է սակայն, որ ռուսական միջնորդությամբ նոր էջ է բացվում Սիրիա-Թուրքիա հարաբերություններում։ Հատկանշական է Թուրքիայի արտգործ նախարարի հայտարարությունը առ այն, որ Թուրքիան ցանկանում է ավարտել քաղաքացիական պատերազմը Սիրիայում։ Դա ուղղակի ենթադրում է, որ Անկարան հրահրել է սիրիական պատերազմը»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն