Ինքանսպանություն Երևանում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ


Ինքանսպանություն Երևանում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ

  • 03-12-2022 12:24:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը




shamshyan. Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Օհանյանն ու Արման Զաքարյանը, քանի որ դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում։ Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ  խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play