«Բայրաքթարը» մինի-ռումբեր է փորձարկել


«Բայրաքթարը» մինի-ռումբեր է փորձարկել

  • 03-12-2022 14:00:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱՍԹ-ն առաջին անգամ մինի-ռումբեր է փորձարկել։ Ուղղորդման GPS/INS համակարգերով օժտված մինի-ռումբերը մշակել է թուրքական Aselsan ընկերությունը։
 
Հարվածային ԱՍԹ-ների կատարելագործման ծրագիրը շարունակվում է Թուրքիայի նախագահի գրասենյակին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ակտիվ աջակցությամբ, գրում է «Անադոլու» գործակալությունը։
 
«Baykar» ընկերությունը հայտնել է, որ այսօրվա դրությամբ եկամուտների 75 տոկոսը ստացվում է արտահանումից։ Միայն 2022 թվականին ընկերությունը անօդաչու թռչող սարքեր է վաճառել 18 երկրի, ընդհանուր առմամբ ստանալով մեկ միլիարդ դոլար։
 
Հրաչ Մելքումյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play