Փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Երևանի քաղաքապետարան


Փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Երևանի քաղաքապետարան

  • 05-12-2022 13:44:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․
 
Մասնավորապես, փակ են լինելու 
 
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, 
 
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, 
 
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, 
 
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, 
 
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն