Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար․ Մակրոն


Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար․ Մակրոն

  • 05-12-2022 14:00:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS News-ին ասել է, որ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին ռուսական հրթիռային հարվածները ռազմական հանցագործություն են։
 
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը իրավական նախաձեռնություններ կսկսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և նրան կմեղադրի ռազմական հանցագործությունների մեջ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա վերջին հարձակումների ֆոնին։
 
«Այն, ինչ մենք հիմա պետք է անենք, նախ և առաջ հավաքենք այս ռազմական հանցագործությունների բոլոր ապացույցները:
 
Մենք պետք է գործադրենք բոլոր իրավական նախաձեռնությունները: Հետևաբար, իմ պատասխանը այո է», – ասել է Մակրոնը՝ պատասխանելով ուղիղ հարցին, թե արդյոք Պուտինին պետք է մեղադրել պատերազմական հանցագործությունների համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play