Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով


Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով

  • 05-12-2022 15:06:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Մոսկվան կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների ընդլայնմանը։
 
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
 
Նրա խոսքով ՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի վերջին ՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
 
«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով», - ասել Է Լավրովը:
 
ԱԳ նախարարները կքննարկեն նաև տարածաշրջանում փոխգործակցության հարցերը։
 
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։
 
Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play