Հայաստանն ու Թուրքիան ռուս ՏՏ մասնագետների նախընտրած երկրների թվում են


Հայաստանն ու Թուրքիան ռուս ՏՏ մասնագետների նախընտրած երկրների թվում են

  • 05-12-2022 15:42:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը:
 
Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ:
 
Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Շվեյցարիայում:
 
Նա նաև նշել է, որ այն ՏՏ ռուս մասնագետները, ովքեր մեկնել են արգելված երկրներ, պետք է վերադառնան Ռուսաստան մինչև հունվարի 1-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play