Սահմանին իրավիճակը ծանր է, և Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը պետք է ստորագրվի, դա հենց ՀՀ-ին է պետք․ Զաս


Սահմանին իրավիճակը ծանր է, և Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը պետք է ստորագրվի, դա հենց ՀՀ-ին է պետք․ Զաս

  • 05-12-2022 18:41:03   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Ստանիսլավ Զասը։
 
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում իրականացվում է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ, որի արդյունքում համատեղ նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու միջոցառումներ։ Դրանք քննարկվել են խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում, սակայն ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այդ նախագիծը:
Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Ես վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, Հայաստանի համար»,- ասել է նա։
 
Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին՝ բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։
 
«Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մի շարք՝ վեց կետ, որոնք հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից, միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է»,- մանրամասնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
 
«Սա ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դիտորդական առաքելության երկարաձգումը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Աշխատանքային խմբերը կտեղակայվեն սահմանի երկայնքով՝ վտանգավոր և թիրախային վայրերում, և դա մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում արագ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Դա նաև ռազմատեխնիկական օգնության տրամադրումն է»,- ասել է Զասը։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել «ՀԱՊԿ ՔՊՀ-ի հռչակագիրը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։ Փաշինյանը դա բացատրել էր հռչակագրի ոչ ամբողջականությամբ, դրանում «իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի» բացակայությամբ։
Միաժամանակ նա ՀԱՊԿ խորհրդի շրջանակներում անցկացված բանակցություններն անվանել էր ազնիվ, դրական և բաց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play