Հայկ Գրիգորյանի ընտրության հարցը


Հայկ Գրիգորյանի ընտրության հարցը

  • 06-12-2022 12:38:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի ընտրության հարցը։
 
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։
 
Գրիգորյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում «պարտավորվում է պարտականություններն իրականացնել բացառապես միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»։
 
ԲԴԽ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն ⅗-րդ ով։
 
Գրիգորյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ 2018-ի հունիսին նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, 2021-ի հուլիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։
 
Հայկ Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play