Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում


Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում

  • 06-12-2022 13:19:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին։
 
«Եթե հանրապետական կուսակցությունից գործող թեկնածուները չհրաժարվեն (Դոնալդ) Թրամփից, ես պատրաստ եմ մրցել», – գրել է նա Twitter-ում:
 
Բոլթոնը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր 2018-2019 թվականներին։
 
Ավելի վաղ նա ասել էր, որ Հանրապետական ​​կուսակցությանը նախագահական ընտրություններում «թարմ դեմք» է պետք, քանի որ Թրամփը, ով արդեն հայտարարել է իր թեկնածությունը, կորցնում է իր կուսակիցների աջակցությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play