Հանրային մեծ հետաքրքրություն ունեցող նախագիծն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ. Կոնջորյան


Հանրային մեծ հետաքրքրություն ունեցող նախագիծն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ. Կոնջորյան

  • 06-12-2022 15:44:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խոսեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագծից ու շեշտեց, որ կարևոր հարցի քննարկմանը ներկա չեն ընդդիմադիրները:
 
«Ընդդիմությունը չի մասնակցել այս հարցի հանձնաժողովների քննարկումներին, աշխատանքային քննարկումներին, չի մասնակցում լիագումար նիստերին: Ընդդիմությունը տարբեր առիթներով սուր ճոճելով ափալ-թափալ բերում է հայտարարությունների նախագծեր՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի անվան տակ՝ ասելով, որ իշխող խմբակցությունը պարտավոր է գալ և այս հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցը քննարկել: Բայց այս նախագիծը, որը քննարկում ենք, այս խորհրդարանում, երևի ամենամեծ հանրային հետաքրքրություն ունեցած նախագծերից մեկն էր: 2025 թվականին 2 միլիոնից ավելի մարդ պետք է հայտարարագրվի: Սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար եմ պատկերացնում, բայց այն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ դեմ հանդիման:
 
Հիմա մենք չենք հասկանում՝ ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջև ենք բոլորս կանգնել՝ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա: Սա պատասխանատվության դասական օրինակ է, երբ դու օժտված ես այն մարդկանց մանդատով, որի իրավունքները պետք է պաշտպանես, բայց դու այնտեղ չես: Մեր գործընկերները ստիպված սկսում են քննադատական բանավեճեր ծավալել, որպեսզի թեման հետաքրքիր լինի մեզ ու մեր հայրենակիցների համար»,- ասաց Կոնջորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play