ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի շուրջ


ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի շուրջ

  • 07-12-2022 15:34:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնության գալ 2023 թվականին Ուկրաինային մակրոֆինանսական վարկային աջակցության նոր փաթեթի հարցում, հայտարարել է Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան։
 
Politico հրատարակությունը պարզաբանում է, որ Հունգարիան արգելափակել է այս հարցում երկրների միջև համաձայնության հասնելու հնարավորությունը։ Ստանյուրան նաև նշել է, որ հունվարի սկզբից Ուկրաինային միջոցներ փոխանցելու ԵՄ-ի մտադրությունը չի փոխվել, միության անդամ պետությունները կշարունակեն խնդրի լուծման ուղիներ փնտրել։
 
Նոյեմբերին Եվրահանձնաժողովն առաջարկել էր 2023 թվականին Ուկրաինային ուղարկել 18 միլիարդ եվրոյի չափով ևս մեկ մակրոֆինանսական օգնություն։ Նշվել է, որ Կիևին օգնությունը կտրամադրվի «շատ շահավետ պայմաններով վարկերի տեսքով, որոնք կվճարվեն կանոնավոր վճարումներով 2023 թվականի սկզբից»։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play