Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողությունները կարող են ավարտվել վաղը


Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողությունները կարող են ավարտվել վաղը

  • 08-12-2022 14:52:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների ավարտման ժամկետների մասին հարցը։
 
Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել վաղը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ լուրջ առաջարկ լինելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է խոսել այն մասին, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ այդ առաջարկը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը։
 
«Տվյալ դեպքում կարելի է անվերջ քննարկել, թե երբ այս ամենը կավարտվի։ Զելենսկին գիտի, երբ կարող է այս ամենին վերջ տրվի, ցանկության դեպքում դա կարող է տեղի ունենալ վաղը», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Զելենսկու այն հայտարարությունը, թե հակամարտությունը կարող է ավարտվել 2023 թվականին։
 
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 286-րդ օրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play