Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում


Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

  • 08-12-2022 23:17:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի (որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր) կյանքին, հոսպիտալի բժիշկների ջանքերի շնորհիվ, այլևս վտանգ չի սպառնում: Ի պատասխան Irakanum.am-ի հարցին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
 
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play