Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ


Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ

  • 09-12-2022 10:38:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
 
Երևանում Եվրամիության պաշտոնյային երեկ ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտգործնախարարը։
 
Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
 
Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play