Ադրբեջանական SOCAR-ը դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումները թուրքական նավթավերամշակման գործարան


Ադրբեջանական SOCAR-ը դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումները թուրքական նավթավերամշակման գործարան

  • 09-12-2022 11:35:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը դադարեցրել է ռուսական հում նավթի գնումները թուրքական նավթավերամշակման գործարանի համար՝ ասել են արդյունաբերական աղբյուրները, ինչը նշան է, որ արևմտյան պատժամիջոցները սկսում են հարվածել կայուն հոսքերին Եվրոպայի և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, գրում է Reuters-ը:
 
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ծովային ճանապարհով Ռուսաստանի հում նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, ինչպես նաև արգելվել է ԵՄ-ի բեռնափոխադրումների ծառայությունների օգտագործումը ռուսական նավթի փոխադրման համար, որը գնվել է G7-ի սահմանած գնից բարձր՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց:
 
Թուրքիան չի միացել գնային շեմի համաձայնագրին, և ռուսական ընկերությունները կարող են նավթ վաճառել այդ երկրին՝ հաշվի չառնելով սահմանափակումը։
 
Ըստ Refinitiv Eikon-ի տվյալների՝ ռուսական հոսքերը դեպի Թուրքիա փետրվարից սկսել են նվազել՝ անցյալ ամիս հասնելով նվազագույնին, SOCAR-ն էլ վերանայում է իրավիճակը, որպեսզի չխախտի Արևմուտքի պատժամիջոցները:
 
Ռուսաստանի հիմնական արտահանվող Urals տեսակի նավթի հոսքերը Թուրքիա նոյեմբերին կազմել են օրական 170.000 բարել՝ օգոստոսից հոկտեմբեր յուրաքանչյուր ամսվա ավելի քան 300.000 բարելի դիմաց:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play